Օպերայի և բալետի թատրոնը վերսկսում է իր գործունեությունը
Երկարատև դադարից հետո Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը վերսկսում էիր գործունեությունը:
«2021 թվականը մեկնարկում ենք Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայով, որը նվիրվում է մեծանուն օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի 70-ամյա հոբելյանին:
Սիրով սպասում ենք ձեզ Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում»,- ասված է թատրոնի Ֆեյսբուքի էջում: