Մեծ Բրիտանիան փակում է իր սահմաններն աշխարհի համար
Երկուշաբթի օրվանից , հունվարի 18-ից, Մեծ Բրիտանիան ազատ մուտքի արգելք է սահմանում աշխարհի բոլոր երկրների քաղաքացիների համար:
Այսպիսով, բրիտանական կառավարությունը ցանկանում է կանխել կորոնավիրուսի նոր շտամների հնարավոր ներթափանցումը երկիր : Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։Հաղորդում է BBC- ն:
Նման սահմանափակումները տարածվոմ են նաև այն երկրների վրա, որոնց հետ Մեծ Բրիտանիան առանց կարանտային ռեժիմի մուտքի պայմանագիր ուներ:
Մեծ Բրիտանիա մուտք գործելու համար զբոսաշրջիկները պետք է ունենան կորոնավիրուսի բացասական թեստի պատասխան:Բացի դրանից , այլ երկրների քաղաքացիներին կա՛մ պարտադիր տասնօրյա կարանտին է սպասվում, կա՛մ հինգ օրով մեկուսացումից հետո ևս մեկ բացասական թեստ ներկայացնելու անհրաժեշտություն:
Սահմանափակումները կգործեն առնվազն մինչև փետրվարի 15-ը: