ԱՄՆ-ում մահապատժի են ենթարկել այն տղամարդուն, որը մեղավոր է 1996թ․ երեք կանանց մահվան համար
ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահական լիազորությունների ավարտից մի քանի օր առաջ մահապատժի են ենթարկել Ինդիանայում մահապատժին սպասող Դասթին Հիգսին, ով, մեղավոր է երեք կանանց մահվան մեջ, հայտնում է BBC-ն:
Հիգսը մեղադրվում է նրանում, որ հրամայել է գնդակահարել կանանց, սակայն մինչեւ վերջ հերքում էր իր մեղքը:
Նրան մահապատժի են ենթարկել մահացու ներարկումով՝ շաբաթ օրը, տեղական ժամանակով 01:23-ին:
Հիգսը դատապարտվել է 1996թ․ Թանջի Ջեքսոնի, Թամիկ Բլեքի եւ Միշան Չինի առեւանգման եւ սպանության կազմակերպման համար:
Նշվում է, որ կանայք ժամադրության են եկել Հիգսի ու եւս երկու տղամարդկանց հետ, սակայն նրանց միջեւ վիճաբանություն է ծագել:
Ամբաստանյալն ու նրա ընկեր Ուիլիս Հեյնսը ձեւացրել են, թե պատրաստվում են կանանց տուն տանել, բայց փոխարենը նրանց տարել են Մերիլենդ նահանգի արգելոց: Այնտեղ էլ Հիգսը Հեյնսին հրամայել է վերցնել զենքը եւ գնդակահարել կանանց:
Հեյնսը, որը խոստովանել է սպանությունը, դատապարտվել է ցմահ ազատազրկման:
Այս մահապատիժը թվով տասներեքերորդն է դարձել Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք: