«Իմ պոեմում պարտվողներ եւ հաղթողներ չեն լինի, մարդիկ չեն բաժանվի սեւերի ու սպիտակների, երբեք կորուստներ չեն լինի․․․»․ Լիլի Էլբակյան
Դերասանուհի, երիտասարդ մայրիկ Լիլի Էլբակյանն իր Instagram-ում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով իր հույզերին, ապրումներին, մտորումներին, ինչպես նաեւ նշել է, որ պոեմ է գրելու:
«Իմ պոեմը կսկսեմ խաղաղությունից, ես երբեք պատերազմի մասին չեմ գրի, իմ երգած երգերը երբեք տխուր չեն լինի, նրանք կգովերգեն, կյանքը, բնությունը, Աստծուն ... իմ պոեմում պարտվողներ և հաղթողներ չեն լինի, մարդիկ չեն բաժանվի սևերի և սպիտակների, իմ պոեմում երբեք կորուստներ չեն լինի, եթե կորուստներ չլինեն կվերանան գորշ ու մռայլ մարդիկ, հոգսաշատ դեմքերը, դրա փոխարեն բոլորը միշտ իրար կժպտան, իսկ երբ ցանկանան լաց լինել դրանք կլինեն երջանկության արցունքներ... իմ պոեմում բարի մարդիկ էլ չեն լինի, քանզի եթե կան բարիներ ուրեմն չարեր էլ կան ... թող այնտեղ մարդիկ լինեն խորագետ և իմաստուն և շատ սիրեն Աստծուն.. իմ պոեմում քաղաքականություն չի լինի, իսկ լուրերում կցուցադրեն թատերական տարբեր նորություններ: Ես իմ պոեմը անպայման կգրեմ, ինձ միայն պետք է բառեր հորիներ, նոր բառեր.. օրինակ «հույս» բառի նման բառեր.. պատերազմ բառը կփոխարինեմ մեկ ուրիշ, բառով ... շատ ուզում եմ, էնտեղ լինեն տղա և աղջիկ ու սեր ...խաղաղություն ... ես իմ պոեմն անպայման կավարտեմ միայն թե մաքուր թուղթ գտնեմ ... ես իմ պոեմը անպայման կավարտեմ, որքան էլ դժվար լինի կավարտեմ..», - գրել է դերասանուհին։