Դերասան Վլադիմիր Կոնկինը վարակվել է կորոնավիրուսով
Ռուսաստանի վաստակավոր արտիստ Վլադիմիր Կոնկինն ապաքինվել է կորոնավիրուսից, այժմ նրա մոտ թոքաբորբ է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ վկայակոչելով նրա տնօրեն Ելենա Պերեսլենիին։
Նրա խոսքով՝ դերասանն այժմ տանն է՝ բժիշկների հսկողության ներքո։ Նրա մոտ վիրուսը հայտնաբերել են դեկտեմբերի 27-ին։
«Վիրուսը ոչնչացված է։ Ամբուլատոր բուժում է ստացել։ Ինքնազգացողությունը հիմա ավելի լավ է, պարզապես վերականգնումը դանդաղ է ընթանում», - հստակեցրել է տնօրենը։