«Արարատը» պայմանագիր է կնքել սերբ կիսապաշտպանի հետ (Լուսանկար)
Երևանի «Արարատը» պայմանագիր է կնքել սերբ հարձակողական ոճի կիսապաշտպան Դիմիտրի Պոբուլիչի հետ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
26-ամյա ֆուտբոլիստը կարիերան սկսել է «ՕՖԿ Բելգրադ» ակումբում, որտեղից տեղափոխվել է «Տիմոկ Զայեչար»։ Հանդես է եկել նաև սերբական «Սինդելիչ», «Բրոդարաչ» և «Օդզաչի» ակումբներում։ 2019/20 մրցաշրջանում նա «Ռադնիչկի Պիրոտ» ակումբի կազմում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 10 գոլի հեղինակ։
«Ինձ ամեն ինչ դուր է գալիս այստեղ: Գիտեմ, որ հայկական ֆուտբոլն առաջադիմում է, և «Արաարտը» լավ է հանդես գալիս: Այստեղ կան լավ ֆուտբոլիստներ ու լավ մարզչական շտաբ: Թիմի սերբ ֆուտբոլիստներն ինձ շատ լավ բաներ են պատմել ակումբի մասին և լավ ակնկալիքներով եմ միանում թիմին»,- ասել է Դիմիտրիյե Պոբուլիչը:
2020/21 մրցաշրջանի առաջին հատվածը սերբ կիսապաշտպանն անցկացրել է Սերբիայի Առաջին լիգայում հանդես եկող «Գրաֆիչար» ակումբում՝ 12 խաղում դառնալով երկու գոլի հեղինակ: