Հայկ Հաջինազարյանը նշանակվել է Բայդենի վարչակազմում Սպիտակ տան տարածաշրջանային կապերի բաժնի ղեկավար (լուսանկար)
Հայազգի Հայկ Հաջինազարյանը նշանակվել է Բայդենի վարչակազմում Սպիտակ տան տարածաշրջանային կապերի բաժնի ղեկավար: Այս մասին տեղեկացնում է buildbackbetter.gov կայքը:
Հայկ Հաջինազարյանը վերջերս աշխատել է Արևմտյան Փենսիլվանիայում Բայդենի քարոզարշավի մամուլի քարտուղար, իսկ մինչ այդ նույն քարոզարշավում համակարգել է հաղորդակցությունը Նյու Հեմփշիրում, Նևադայում, Տեխասում, Օհայոյում և այլ նահանգներում:
Նախքան քարոզարշավին միանալը, նա աշխատում էր Կապիտոլիումում, նախ որպես Ինդիանայից սենատոր Ջո Դոնելիի մամուլի քարտուղար, իսկ հետո որպես Ներկայացուցիչների պալատի Ազգային անվտանգության հանձնաժողովի մեծամասնության աշխատակազմի մամուլի քարտուղարի տեղակալ:
Ծնվել է Օհայոյի Կոլումբուս քաղաքում, լիբանանահայ ներգաղթյալների ընտանիքում: