Ադրբեջանում կորոնավիրուսով պայմանավորված կարանտինը երկարաձգվել է մինչև ապրիլ
Ադրբեջանում կորոնավիրուսով պայմանավորված կարանտինային ռեժիմը երկարաձգվել է մինչև ապրիլի 1-ը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ երկրի նախարարների կաբինետին հղումով:
Այնուամենայնիվ, նշվում է՝ երկրում փետրվարի 1-ից սրճարաններին ու ռեստորաններին կթույլատրվի աշխատել:
Ըստ worldometers-ի տվյալների՝ մինչ օրս Ադրբեջանում հաստատել է կորոնավիրուսով հիվանդացության 226 549 դեպք, որի հետևանքով երկրում մահացել է 2983 մարդ: