ԱՄՆ առողջապահության նախարարը հրաժարական է ներկայացրել. CNN
ԱՄՆ առողջապահության նախարար Ալեքս Ազարը հրաժարական է տվել, բայց կաշխատի մինչ իր պաշտոնեական լիազորությունների ավարտը: Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, գրում է CNN- ը:
Նշվում է, որ Ազարն անդրադարձել է հունվարի 6-ին Կապիտոլիումի մոտ տեղի ունեցած անկարգություններին, որոնք արդեն իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփի նախարարների կաբինետի 3 անդամի հրաժարականի պատճառ են դարձել:
Լրատվամիջոցը գրում է, որ Ազարի հրաժարականն այնուամենայնիվ խորհրդանշական բնույթ ունի և գործնական որևէ հետևանք չի ունենալու, քանի որ նա շարունակելու է պաշտոնավարել մինչև հունվարի 20-ը, երբ կառավարության անդամները նախագահի հետ միասին հրաժարական կկտան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրաժարական են ներկայացրել ԱՄՆ կրթության նախարար Բեթսի Դևոսը, տրանսպորտի նախարար Էլեյն Չաոն, ինչպես նաև Ազգային անվտանգության քարտուղարի պաշտոնակատար Չադ Վուլֆը: