Պատրաստվեք պր Հարությունյան, իմ ընտանիքիս հետ բնակվելու եմ ձեր տանը, դուք իմ տունը նվիրել եք թշնամուն. Շուշիի բնակիչ
«Արայիկ Հարությունյան 2010 թ մշտական բնակություն եմ հաստատել ԱՀ Շուշի քաղաքում։Տղաներս զորացրվելուց հետո վարկ եմ վերցրել վերանորոգել եմ, կահավորել եմ , որպեսզի բնակվեմ իմ ընտանիքի ամուսնուս և չորս երեխաներիս հետ (երեխաներիցս երկուսը չափահաս են, երկուսը անչափահաս, փոքրս 5 տարեկան է)։
Այսքան տարիներիի ընթացքում ԱՀ-ից երբեք, ոչ մի դրամական օժանդակություն կամ օգնություն չեմ ստացել, իմ տուն ու տեղը ստեղծել ենք ամուսնուս և իմ որդիների հետ ,մեր սեփական քրտնաջան աշխատանքով։ Հիմա ընտանիքիս հետ հայտնվել եմ փախստականի կարգավիճակում Երևանում։
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան , եթե դուք տեղյակ էիք, որ պատերազմ է լինելու և ձեր ունեցվածքը վաճառում կամ դուրս էիք հանում Արցախից, ինչո՞ւ մեզ էլ չտեղեկացրիք, որ չվերանորոգեինք և չկահավորեինք մեր տունը և ապրուստը՝ մեջը վերանորոգած տունը չնվիրեինք թշնամուն։ Ես մինչև նոյեմբերի մեկը Շուշիում էի ,ամեն օր նկուղներով անցնում էի ,որպեսզի օգնեմ պապիկ,տատիկներին,նկուղներում երեխաների հետ միջոցառում և խաղեր եմ կազմակերպել ,որպեսզի մի քիչ ցրվեն այդ իրավիճակից,ամեն օր մի նկար էի դնում համացանցում ,որ մեր շուշեցիները չհուսահատվեն ,որ սաղ լավ է լինելու,բայց ես ականատես էի ,որ կամիկաձեն մտնում էր Շուշի հրաման չկար ,որ խփեն, դա ինչպե՞ս կբացատրես։
Ես մինչև նոյեմբերի 1-ը Շուշիում էի ինչու չասացիք ,որ Շուշին նվիրել եք թշնամուն ,գոնե կկարողանայի իմ տան փաստաթղտերը վերցնեի ,գոնե իմ բալիկի իրերը վերցնեի,որ ամեն րոպե հիշում է իր իրերը
Ես երեք ամիս է Երևանում չեմ կարողանում լուծել մեր բնակարանի կեցության հարցերը,ես էլ ի վիճակի չեմ 7օրվա համար 300$ տալ։
Այլևս չեմ ցանկանում, որ երեխաներս ապրեն այս պայմաններում, ուստի մոտ օրերս ես, ընտանիքիս հետ վերադառնալու եմ Արցախի Հանրապետություն ք. Ստեփանակերտ։
Պատրաստվեք պր Հարությունյան, որովհետև ես, իմ ընտանիքիս հետ բնակվելու եմ ձեր տանը, դուք իմ տունը նվիրել եք թշնամուն, այն տունը ,որ իմ փոքրիկ բալիկը մի օր չկարողացավ վայելել իր կահավորած սենյակը,որ երազում էէէէէէ՜ր ես չկարողացաաա ապրել իմ մեկ շաբթվաաա վերանորոգած տանը ,
ես կգամ և կապրեմ ձեր տանը մինչև դուք կլուծեք իմ բնակարանային խնդիրը,որովհետև այսպես շարունակել չի լինի ։
Ես տարիներ ի վեր հարգանք ու պատիվ չեմ ձեռք բերել ,որ այսօր Երևանի փողոցները ընկնեմ տեսնեմ ,թե ով է ինձ մի հագած շոր,կամ մի վերմիշել տալու,որ ուտեն իմ ընտանիքի անդամները,ես տուն եմ ստեղծել ,որպեսզի իմ բալիկները ապահով ապրեն»: