Cloudburst Entertainment-ը ձեռք է բերել Հայատանի կողմից «Օսկար»-ի առաջադրված «Սողոմոնի երգեր» ֆիլմի հեղինակային իրավունքները (տեսանյութ)
Cloudburst Entertainment-ը ձեռք է բերել «Սողոմոնի երգեր» ֆիլմի հեղինակային իրավունքները. Ֆիլմը Հայաստանի կողմից առաջադրվել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա 93-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Ռեժիսոր Արման Նշանյանի հեղինակած դրաման, որը նկարահանվել է օսկարակիր «Կանաչ գիրք» ֆիլմի պրոդյուսեր և համահեղինակներ Նիք Վալելոնգայի և Ասկո Ակոպյանի հետ, 2021թ. մեծ էկրան կբարձրանա: Այս մասին հայտնում է The Deadline-ը:
Սա Նշանյանի լիամետրաժ ռեժիսորական առաջնելույթն է, որի սցենարը գրել է Օդրի Գևորգյանը՝ հիմնվելով իրական փաստերի հիման վրա:
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1881-1915թթ. Կոստանդնուպոլսում և ավարտվում են Կոմիտասի վերջին համերգով: «Սողոմոնի երգեր» ֆիլմը պատմում է Կոմիտասի մանկության մասին՝ անդրադառնալով նրա կյանքի այն շրջանին, որը համընկնում է Համիդյան սարսափելի ջարդերի տարիներին` 1894-1896 թթ.-ին:
Ֆիլմում խաղում են Սամվել Թադևոսյանը, Արևիկ Գևորգյանը, Տաթև Հովակիմյանը, Սոս Ջանիբեկյանը, Նշանյանը, Արտաշես Ալեքսանյանը և Ժան Պյեր Նշանյանը:
«Մենք ուրախ ենք, որ այս ազդեցիկ պատմությունը ամենուր էկրաններ է բարձրանալու»,- ասել է Cloudburst-ի գործադիր տնօրեն Սթիվ Ֆեդիսկին:
Իր հերթին Վալելոնգան էլ շեշտել է, որ իր ու Ասկո Ակոպյանի համար ես մեծ պատիվ է Cloudburst-ի հետ համագործակցել՝ Արման Նշանյանի ցնցող և կարևոր ֆիլմի շրջանակներում:
Նշենք՝ Կարո Կավուկջյանը, Սթիվ Ֆեդիսկին, Քեն Ռեթը, Ջեֆ Ուոլները և Դեյվիդ Պոլեմենին ֆիլմի գործադիր պրոդյուսերներ են:
Հիշեցնենք՝ կինոարվեստի և գիտության ակադեմիան փետրվարի 9-ին կներկայացնի միջազգային լիամետրաժ անվանակարգում ներառված ֆիլմերի իր կարճ ցուցակը: