Քեթի Փերին ձեռք բերեց միանգամից 4 նմանակ
Ամերիկացի երգչուհի Քեթի Փերիի պատվին Մադամ Տյուսոյի թանգարանը ներկայացրել է միանգամից 4 արձան' Նյու Յորքում, Սիդնեյում, Բանկոկում և Ամստերդամում:
Նյու Յորքյան Քեթիին հեղինակները հագցրել են սպիտակ լողազգեստ' զարդարված գունավոր օղակներով' երգչուհու բեմական հանդերձանքներից մեկի պես:
Երգչուհու մոմե արձանին հագցված է կապույտ կեղծամ, ոսկեգույն կոշիկներ և բարձրախոս: Չեն մոռացել նաև դաջվածքի մասին:
Սիդնեյի արձանը շրջապատել էին հսկայական սառույցներով:
Երգչուհին շատ է հավանել արձանները և անգամ կատակել է, թե այսուհետ եթե չցանկանա որևէ տեղ գնալ, կարող է այնտեղ ուղարկել նմանակին: