Իրանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել
Իրանի հարավում տեղի է ունեցել 5.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իրանի սեյսմոլոգիական կենտրոնին:
Նշվում է, որ ցնցումները գրանցվել են ուրբաթ՝ ժամը 21: 31-ին:
Ցնցումների օջախը գտնվել է 19 կմ խորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հորմոզգան նահանգում: