Փաշինյանը հրահանգել է շրջանառության մեջ դնել հասարակության ականջը շոյող նախագծեր․ պոպուլիստական թեմաների պակաս չի լինի. «Փաստ»
«Փորձագետները, քաղաքական ուժերը և հասարակության ստվար մասն արձանագրում է, որ ՀՀ-ում ներկայումս անիշխանություն է. բոլոր պետական գերատեսչություններում բարձիթողի իրավիճակ է, շատերը խուսափում են կոնտակտի մեջ մտնել ու ասոցացվել իշխանական ներկայացուցիչների հետ։
Սակայն Նիկոլ Փաշինյանն ու թիմի «հունանավետիսյանական» ներկայացուցիչներն իրենց հերթին փորձում են այնպիսի տպավորություն ստեղծել, թե ամեն ինչ նորմալ է, և կյանքն ընթանում է իր բնականոն հունով։
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է, որ իշխանության տարբեր ներկայացուցիչները շրջանառության մեջ դնեն հանրության ականջը շոյող նախագծեր, օրենսդրական նախաձեռնություններ և թեզեր։
Այդ կերպ փորձ կարվի իմիտացիա ստեղծել, թե երկրում բնականոն աշխատանքային մթնոլորտ է և «լապշաների» միջոցով քիչ-քիչ մոռացության տալ պարտությունը, հազարավոր զոհերն ու տարածքային կորուստները։
Պոպուլիստական թեմաների պակաս չի լինի՝ ներդրումների հոսք, դատական համակարգում փոփոխություններ, վեթինգ, ապօրինի շինությունների օրինականացում և այլն, այսինքն՝ թեմաներ, որոնց նկատմամբ հանրությունը շատ զգայուն է։ Ավելին, ըստ մեզ հասած տեղեկությունների, Փաշինյանը նաև հանձնարարել է ուսումնասիրել, թե, օրինակ՝ ինչ հնարավորություն կա մի քիչ թոշակ բարձրացնելու մասին խոսելու»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: