ԱՄՆ-ում մահապատժի են ենթարկել 11 մարդու սպանությանը ներգրավված թմրավաճառին
ԱՄՆ կառավարությունը մահապատժի է ենթարկել 1992 թվականին Վիրջինիայում 11 մարդու սպանությանը ներգրավված թմրավաճառին, հաղորդում է AP-ը:
52-ամյա Քորի Ջոնսոնը դարձել է 12-րդ բանտարկյալը, ում մահապատժի են ենթարկել Տերե Հոտ դաշնային բանտում այն պահից ի վեր, երբ Թրամփի վարչակազմը վերսկսել է դաշնային մահապատիժները 17-ամյա դադարից հետո:
Ջոնսոնի մահապատիժը վերջինն է դարձել ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից առաջ:
Ջոնսոնը ներգրավվել է եղել 45 օրում 11 մարդու սպանության մեջ: Նա եւ նրա բանդայի երկու այլ անդամներ մահապատժի են ենթարկվել դաշնային օրենքին համապատասխան, որն ուղղված է խոշոր թմրավաճառների դեմ: