«Բարսելոնայի» նախագահի ընտրությունը հետաձգվել է
«Բարսելոնայի» նախագահի ընտրությունը հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Որոշումն ընդունվել է Կատալոնիայի կառավարության եւ «Բարսելոնայի» ղեկավարության քննարկման արդյունքում։
«Կատալոնիայի կառավարությունը ակումբին հայտնել է, որ ընթացիկ համաճարակային իրավիճակը քվեարկության մասնակիցների մեծ մասին թույլ չի տա մասնակցել ընտրությանը։
Ակումբը հայտարարում է, որ կորոնավիրուսային սահմանափակումների հետեւանքով հնարավոր չի լինի ընտրությունն անցկացնել հունվարի 24-ին։
Ակումբը Կատալոնիայի կառավարությանը խնդրել է քննարկել մարզական օրենսդրությունում փոփոխություն կատարելու հնարավորությունը փոստով քվեարկությանը մասնակցելու ուղղությամբ»,- նշվում է «Բարսելոնայի» հաղորդագրությունում։
«Բարսելոնայի» նախագահի պաշտոնի համար կպայքարեն ակումբի նախկին նախագահ Ժոան Լապորտան, Վիկտոր Ֆոնտն ու Տոնի Ֆրեյշան։