Մայլի Սայրուսը մարմնի 19 դաջվածքներին ավելացրել է ևս 2-ը (լուսանկարներ, տեսանյութ)
LifeStyleԵրգչուհի և դերասանուհի Մայլի Սայրուսը դաջվածքներ է արել ոտքերին Լոս Անջելեսի հայտնի տատու-սրահներից մեկում: Սեփականատիրոջ խոսքով' Մայլին հենց մուտքի մոտ հայտարարել է, որ ցանկանում է ունենալ հետաքրքիր դաջվածք:
Մայլին, ում մարմնի վրա կա առնվազն 19 այլ դաջվածք, Twitter-ի իր էջում կիսվել է երկրպագուների հետ նոր դաջվածքով' կատարելով հետևյալ գրառումը.
«Մենք կարող էինք գնալ բոուլինգ խաղալու, բայց մենք 90 տարեկա՞ն ենք, ինչ է..»
20 ամյա երգչուհին, ով վերջին ժամանակներս գրեթե ամեն օր հայտնվում է ամսագրերի շապիկներին` իր հերթական խենթության պատճառով, համացանցում տեղադրել է բազմաթիվ լուսանկարներ, ինչպես նաև իր վերջին տեսահոլովակի մասին տեղեկություն: