Եռակի օլիմպիական չեմպիոնը կյանքից հեռացել է 55 տարեկանում
Ակադեմիական թիավարության եռակի օլիմպիական չեմպիոն Քեթլին Հեդլը մահացել է 55 տարեկանում, hաղորդում է Կանադայի թիավարության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Վերջին 6 տարիներին նախկին մարզուհին պայքարում էր կրծքի քաղցկեղի դեմ: Նա ուներ նաև այլ հիվանդություններ:
Քեթլին Հեդլը Կանադայի թիմի կազմում 2 ոսկե մեդալ էր նվաճել 1992թ. Բարսելոնայում կայացած Օլիմպիական խաղերում, ինչպես նաև հաղթել էր Ատլանտա-1996 Օլիմպիական խաղերում: