Ազարը ճանաչվել է Բելգիայի պատմության լավագույն ֆուտբոլիստ
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը ճանաչվել է Բելգիայի պատմության լավագույն ֆուտբոլիստ:
Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում քվեարկություն է անցկացվել «125 տարվա մեծագույն սրբապատկեր» անվանակարգում: 29-ամյա Ազարը հավաքել է ձայների 10,6 տոկոսը: Նա առաջ է անցել կարիերան ավարտած Վենսան Կոմպանիից (9,4 տոկոս ձայն), անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեից (9,1), Յան Կուլեմանսից (9,0), Պոլ վան Հիմստից (7,3) և իտալական «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուից (6,2):
Հիշեցնենք, որ 2018-ին Ազարը Բելգիայի հավաքականի կազմում դարձել էր աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Բելգիայի հավաքականի ավագն ազգային թիմում անցկացրել է 106 հանդիպում և դարձել 32 գոլի հեղինակ: 57 գոլով Բելգիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է Ռոմելու Լուկակուն: