Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել Է 3,5 միլիոնը
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել Է 24 715-ով: Ախտահարվածների ընդհանուր թիվը հասել Է 3 520 531-ի, հունվարի 15-ին լրագրողներին հայտնել են Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հարաբերական արտահայտությամբ, շտաբի տվյալներով, նոր դեպքերի աճը կազմել Է 0,7 տոկոս: Կորոնավիրուսից հետո ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել Է 27 636-ով: Ընդամենը բուժվել Է 2 909 680 մարդ: Մեկ օրում դուրս գրվածների թիվը, շտաբի տվյալների համաձայն, չորս օր Է գերազանցում Է վարակման հայտնաբերված դեպքերին: Ապաքինվածների ընդհանուր բաժինն աճել Է մինչև 82,6 տոկոս:
Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 555-ով՝ հասնելով 64 495-ի: