«Օր-օրի տեսնում ես, որ նույնիսկ ամենաներքեւում՝ հատակում, գոյություն ունեն անցքեր, որոնց միջով կարելի է ընկնել ցած». Արտյոմ Մարկոսյան
Դերասան, հումորիստ, հաղորդավար Արտյոմ Մարկոսյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով հետպատերազմյան իրավիճակին։
«Օր-օրի, տեսնելով Հայաստանում տեղի ունեցած եւ ունեցող իրադարձությունները եւ վերլուծելով այն ամենն, ինչ կատարվեց, կատարվում է եւ դեռ կատարվելու է մեր երկրի և պետության հետ, հասկանում ես, որ մարդկային բանականությունդ այլեւս անզոր է ընկալել այս իրականութունը։
Օր-օրի տեսնում ես, որ, փաստորեն, նույնիսկ ա՛մենաներքեւում՝ հատակում, գոյություն ունեն անցքեր, որոնց միջով կարելի է ընկնել ցած...»,- գրել է նա։