Twitter-ը կառավարական օգտահաշիվները Բայդենի թիմին կփոխանցի պաշտոնակալությունից հետո
Ամերիկյան Twitter ընկերության ղեկավարությունը համանուն սոցիալական ցանցում ԱՄՆ նախագահի և փոխնախագահի, ինչպես նաև Սպիտակ տան պաշտոնական օգտահաշիվները դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի վարչակազմին կփոխանցի պաշտոնակալությունից հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 14-ին համապատասխան հայտարարությունը հրապարակվել Է ընկերության կայքում:
Փաստաթղթում նշված Է, որ խոսքը վերաբերում Է հինգ օգտահաշիվների՝@WhiteHouse (Սպիտակ տուն), @POTUS (Միացյալ Նահանգների նախագահ ), @VP (Փոխնախագահ), @FLOTUS (Առաջին տիկին) և @PressSec (Մամուլի քարտուղար):
«Նախ մենք պաշտոնական օգտահաշվների մուտքի հնարավորությունը կփոխանցենք Արխիվների և փաստաթղթերի ազգային վարչությանը, որտեղ օգտահաշիվների հրապարակումը և ժամանակագրությունը կպահպանվի բաց մուտքով, իսկ դրանց անվանումները կնորացվեն, որպեսզի արտացոլվի, որ դրանք արխիվում տեղափոխված են»,- պարզաբանել Է Twitter-ի ղեկավարությունը:
Այսպես, նախագահի պաշտոնական օգտահաշիվը. որը վերջին չորս տարվա ընթացքում պատկանել Է հանրապետական Դոնալդ Թրամփին, արխիվում կկրի @POTUS45 անվանումը, քանի որ Թրամփն ԱՄՆ-ի 45-րդ նախագահն Է: Թրամփը, չնայած Twitter-ում պաշտոական նախագահական օգտահաշվի առկայությանը, մինչև անցյալ շաբաթ այդ սոցիալական ցանցում արգելափակումը գերադասում Էր օգտվել անձնական օգտահաշվից:
«Այն բանից հետո, երբ արխիվացման գործընթացն ավարտվի, Twitter-ը պաշտոնական օգտահաշիվերը կփոխանցի Բայդենի վարչակազմի տնօրինությանը»,- ընդգծել են ընկերությունում: Ըստ որում հիշյալ հինգ օգտահաշիվների հետ մեկտեղ Twitter-ի ղեկավարությունն առաջին անգամ կստեղծի ևս մեկը՝ @SecondGentleman-ը (Երկրորդ ջենտլմեն): Դրանից կօգտվի ԱՄՆ-ի ընտրված փոխնախագահ Քամալա Հարիսի ամուսինը՝ Դուգլաս Էմհոֆը: