Սոչիում ջրային տաքսիներ կգործարկվեն
Որպես ծովային երթուղային տաքսի՝ 2 նավակ մայիսից կսկսեն Սոչիից Իմերետինսկայա ծոց և Լազարևսկոե գյուղ ուղևորների տեղափոխել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ քաղաքային իշխանություններին հղումով:
Նշվում է, որ ծովային երթևեկության գաղափարը կյանքի կկոչվի ներդրողի օգնությամբ, որը կգնի ուղևորային նավեր, ինչպես նաև կկազմակերպի ամրագրման և տոմսերի վաճառքի ծառայությունը:
«Արդեն արձակուրդային շրջանում Սոչիի ջրային տարածքում կսկսի գործել ջրային տաքսի: Տրանսպորտի այս տեսակը բնակիչների համար կդառնա Մեծ Սոչիի հեռավոր շրջանների միջև արագ շարժվելու հնարավորություն, ինչպես նաև նոր տրանսպորտային միջոց էքսկուրսիաների համար», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հստակեցվում է, որ մեծ արագությամբ և տեխնիկական բնութագրերով երկու մարդատար նավակ`20 մարդ տարողությամբ, հագեցած կլինեն օդորակիչով, զուգարաններով և ավիացիոն տիպի հարմարավետ նստատեղերով:
Ծրագրի փորձնական մեկնարկի համար դրանք կարտադրվեն 2018-ին Սոչիում հիմնադրված Fortuna Shipyard ընկերության կողմից:
Նավերի արտադրության պայմանագիրն արդեն ստորագրված է, և շուտով կմեկնարկեն արտադրական աշխատանքները: