Bloomberg-ը հայտնել է նախագահի պաշտոնը լքելուց հետո Թրամփի ծրագրերի մասին
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը զբաղեցրած պաշտոնից հեռանալուց հետո մտադիր է բնակություն հաստատել Ֆլորիդայում գտնվող Մար ա Լագո կալվածքում, ինչի մասին հայտնում է Bloomberg-ը՝ քաջատեղյակ աղբյուրներին հղումով:
Թրամփը մտադիր է այնտեղ տեղափոխվել նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողության օրը՝ հունվարի քսանի առավոտյան:
Ընդ որում՝ նա իր ենթակայության կպահպանի Սպիտակ տան ներկայիս աշխատակիցների մի մասին: Խոսքը որոշ օգնականների, խորհրդականների և թիկնապահների մասին է: