«Լացիո» - «Ռոմա». Բուքմեյքերների կարծիքը
Իտալիայի առաջնության 18-րդ տուրը կմեկնարկի Հռոմի դերբիով: «Օլիմպիկո» ստադիոնում կայանալիք խաղում «Լացիոն» կընդունի «Ռոմային»:
Բուքմեյքերական գրասենյակները «Ռոմայի» հաղթանակը գնահատում են 2.30 գործակցով, «Լացիոյինը»՝ 2.87, իսկ ոչ ոքին՝ 3.70:
Հանդիպումը տեղի կունենա հունվարի 15-ին և կսկսվի Երևանի ժամանակով 23:45-ին: «Ռոման» 34 միավորով երրորդ տեղում է, իսկ «Լացիոն» 28 միավորով 8-րդն է:
Սպասվում է, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջին անգամ կմասնակցի հռոմեական դերբիին:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում 31-ամյա Մխիթարյանը մասնակցել է 17 խաղի և դարձել 8 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: Մխիթարյանն A Սերիայում ամենաշատ գոլային փոխանցում կատարած խաղացողն է այս մրցաշրջանում, ինչպես նաև «Ռոմայի» լավագույն ռմբարկուն է: