Մակոլեյ Կալկինը հավանության է արժանացրել Թրամփին «Տանը միայնակ 2» ֆիլմից հեռացնելու գաղափարը
Ամերիկացի դերասան Մակոլեյ Կալկինը, որը «Տանը միայնակ» եւ «Տանը միայնակ 2» կինոնկարներում կատարել է գլխավոր դերը, աջակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ֆիլմի երկրորդ մասից հեռացնելու գաղափարին։ Նա առաջարկին հավանություն է տվել Twitter-ում։
Արտիստը դրական է մեկնաբանել սոցիալական ցանցի օգտատերերից մեկի հրապարակումը, որը մոնտաժել է Թրամփի մասնակցությամբ էպիզոդը։ Խոսքը տեսարանի մասին է, որում Կալկինի կերպարը հանդիպում է մեդիամագնատի։ Հատվածի նոր տարբերակում գլխավոր հերոսը քաղաքական գործչի փոխարեն դիմում է դատարկությանը, իսկ Թրամփի արձագանքի փոխարեն լռություն է։ «Բրավո»,- տեսանյութը գնահատել է դերասանը։
Ամանորյա կատակերգության գլխավոր դերակատարը հավանության է արժանացրել նաեւ այդ տեսարանում Թրամփին իրենով փոխարինելու վերաբերյալ խնդրագիր սկսելու կոչին։
Ավելի վաղ դերասան Չաք Նորիսին կասկածել էին ի աջակցություն Դոնալդ Թրամփի բողոքի գործողություններին մասնակցելու համար։ Լուսանկարը, որում իբրեւ արտիստն է պատկերված, ի սկզբանե սոցիալական ցանցում հրապարակել է հունվարի 6-ին Կապիտոլիումը գրոհածներից մեկը։ Ավելի ուշ Նորիսը հերքել է Կապիտոլիումի մոտ բողոքի գործողություններին իր մասնակցության մասին պնդումները։