ԱՄՆ-ը ահաբեկչության մեղադրանք է առաջադրել MS-13 միջազգային հանցավոր խմբավորման 14 առաջնորդներին
ԱՄՆ-ը ահաբեկչության մեղադրանք է առաջադրել MS-13 միջազգային հանցավոր խմբավորման 14 առաջնորդներին:
Նրանց մեղադրում են ահաբեկիչներին աջակցելու, ահաբեկչական գործողություններ կատարելու ու ահաբեկչությունը ֆինանսավորելու դավադրության մեջ: «Այսօր հայտարարված մեղադրական եզրակացությունը ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ մեղադրանքն է MS-13-ի եւ դրա կառավարման ու վերահսկման կառուցվածքի դեմ»,- ասվում է գլխավոր դատախազի պաշտոնակատար Ջեֆրի Ռոզենի հայտարարության մեջ:
Գերատեսչությունում հայտնել են, որ Ranfla Nacional-ի ամենաազդեցիկ անդամը համարվող Բորոմեո Էնրիկե Էնրիկեսը, որը, ըստ ԱՄՆ կառավարության, MS-13-ի ղեկավարության ամենաբարձր մակարդակն է, ու եւս 10 մարդ Սալվադորում կալանքի տակ են գտնվում: ԱՄՆ-ը «կուսումնասիրի նրանց արտահանձնման տարբերակները»: Երեք ամբաստանյալներ՝ Ֆրեդի Իվան Ժանդրես-Պարադան, Սեզար Ումբերտո Լոպես-Լարիոսը եւ Ուգո Արմանդո Կինտերոս-Միներոսը, շարունակում են մնալ ազատության մեջ եւ պետք է համարվեն զինված ու վտանգավոր:
ՀԴԲ-ի եւ ԱՄՆ ներգաղթի ու մաքսային ոստիկանությանը ներքին անվտանգության հետաքննությունների դեպարտամենտը 20 000 դոլար պարգեւ է առաջարկել այդ երեքի ձերբակալմանն ու դատապարտմանը նպաստող տեղեկության համար:
Հուլիսին դեպարտամենտը հայտնել էր, որ ուժեղացնում է իր գործողությունները Mara Salvatrucha (MS-13) խմբավորման դեմ եւ կփորձի մահապատիժի հասնել հանցախմբի ղեկավարի համար, որին սպանության մեղադրանք է առաջադրվել: