2020թ․ 30 տարվա մեջ ամենաշատ մահն է արձանագրվել
Անկախ Հայաստանի պատմության մեջ 2020 թվականին կարող է գրանցվել մահերի ամենամեծ թիվը։ Վիճակագրական կոմիտեն այսօր հրապարակել է 2020 թվականի հունվար-նոյեմբերի ժողովրդագրական ցուցանիշները, ըստ որոնց՝ Հայաստանում մահերի թիվը 2020-ի 11 ամիսներին 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 30․2 տոկոսով կամ 7 194 մարդով։
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի 11 ամիսներին գրանցվել է 30 976 մահ։ Միայն նախորդ տարվա նոյեմբերին երկրում գրանցվել է 6060 մահացության դեպք: