Դրամի արժեզրկումը անհանգստացնող չի լինի. այն վարքագծային է. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Մի քանի օր կայուն վիճակում մնալուց հետո դոլարի փոխարժեքը կրկին բարձրանում է։ 1 դոլարի առքն արդեն 525 դրամի է հասել, իսկ վաճառքը՝ 530-531 դրամի։
Ֆինանսական շուկայի մասնագետ, տնտեսագետ Արամ Կայֆաջյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ այս օրերին դրամի արժեզրկումը անհանգստացնող չէ, և այն ավելի շատ վարքագծային է: «1-2 դրամի բարձրացումը էական չէ իրականում։ Եթե համեմատում ենք նոյեմբեր ամսվա կուրսի հետ, ապա էական տարբերություն կա, բայց նոյեմբերից սկսած դրամի արժեզրկումն էլ, իմ կարծիքով, վարքագծային է եղել՝ հիմնված մարդկանց սպասումների վրա։ Վստահ եմ, որ Կենտրոնական բանկում այդ ռեսուրսները կան։ Հետևաբար այդ ֆոնին անհանգստացնող արժեզրկում տեղի չի ունենա»,- ասաց նա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: