Կորոնավիրուսից մահացել է «Երալաշի» գեղարվեստական ղեկավար Գրաչևսկին
72 տարեկան հասակում մահացել է Երալաշի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկին։ Այս մասին հայտնել է նրա կինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նա մահացավ», – ասել է նա:
Դեկտեմբերի 27-ին Գրաչևսկին կորոնավիրուսի վարակով ծանր վիճակում հոսպիտալացվել էր Մոսկվայի թիվ 52 քաղաքային հիվանդանոց: Հոսպիտալացումից հետո նրան միացրել են ԹԱՇ սարքավորմանը: Հունվարի 11-ին նա ուշքի է եկել ու ժեստերով սկսել է շփվել բժիշկների հետ: Վիճակի վատթարացումից հետո Գրաչևսկին տեղափոխվել է մեկ այլ վերակենդանացման բաժանմունք:
Baza տելեգրամ ալիքը, վկայակոչելով իր սեփական աղբյուրը, հունվարի 14-ին հաղորդել է, որ Գրաչևսկուն կրկին դեղորայքային կոմայի մեջ է։
Խորհրդային և ռուս կինոռեժիսոր Գրաչևսկին Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ է (2000թ․)։