ԱՄՆ-ում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների պատճառով նյութական անհավասարությունը խորացել է. Բայդեն
Նոր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների պատճառով նյութական անհավասարությունն ԱՄՆ-ում խորացել է, իսկ երկրի ամենահարուստ մարդկանց 1%-ի կարողություն մոտ 1.5 տրիլիոն դոլարով ավելացել է, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը:
Նրա խոսքով՝ այս պահին մեծանում է ճեղքվածքը ներկա տնտեսական պայմաններում լավ իրավիճակում գտնվող փոքրաթիվ մարդկանց և «Ամերիկայի մնացած մասի» միջև:
Բայդենը պնդել է, որ շուրջ 18 միլիոն ամերիկացի ստիպված է գործազրկության նպաստի հաշվին ապրել, իսկ փոքր բիզնեսով զբաղվող մոտ 400 հազար ձեռնարկություն փակվել է: Նրա բնորոշմամբ՝ ստեղծված իրավիճակը տնտեսական ճգնաժամի է նման, որը մի քանի սերունդը մեկ անգամ է տեղի ունենում: