Էրդողանը կորոնավիրուսի դեմ առաջին անգամ պատվաստվել է
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կորոնավիրուսի դեմ առաջին անգամ պատվաստվել է Անկարայի քաղաքային հիվանդանոցում, հաղորդում է Anadolu-ն:
Էրդողանը պատվաստվել է չինական Sinovac-ի արտադրության CoronaVac պատվաստանյութով: Նախօրեին պատվաստվել է նաեւ առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան:
Հիշեցնենք, որ հունվարին 14-ին Թուրքիայում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ բնակչության զանգվածային պատվաստումը: