«Բարսելոնայի» նախագահի չորս թեկնածուներից մեկը հրաժարվել է պայքարից
«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Էմիլի Ռուսոն հրաժարվել է պայքարից։ Նա հավաքել էր առաջադրվելու համար անհրաժեշտ քանակի աջակիցների ստորագրություններ, սակայն դրանց մի մասը եղել է կասկածելի։
Այդ կապակցությամբ սկսվել էր հետաքննություն։ Էմիլի Ռուսոն չի սպասել հետաքննության արդյունքների հրապարակմանը եւ հանել է իր թեկնածությունը, հաղորդում է Sport.es-ը։
«Բարսելոնայի» նախագահի պաշտոնի համար կպայքարեն ակումբի նախկին նախագահ Ժոան Լապորտան, Վիկտոր Ֆոնտն ու Տոնի Ֆրեյկսան։
Ընտրությունը տեղի կունենա հունվարի 24-ին։