Թուրքիայում սկսվել է կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստումը
Թուրքիայում սկսվել է կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստման առաջին փուլը, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական հեռուստատեսությունը:
Այս փուլում կպատվաստվեն 65 տարեկանից բարձր մարդիկ: Վաղ առավոտյան սառնարանային մեքենաները, ոստիկանության ուղեկցությամբ, պատվաստանյութերը տարել են հիվանդանոցներ:
Ավելի վաղ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Կոջան հայտարարել էր, որ բուժաշխատողների պատվաստումները կսկսվեն հունվարի 14-ից: Իշխանությունները հայտնել են նաեւ, որ Չինաստանի Sinovac-ի հետ պայմանագիր են կնքել պատվաստանյութի 50 միլիոն չափաբաժնի համար:
Թուրքիայում կորոնավիրուսով վարակվել է 2 355 839 մարդ, ապաքիվել է 2 227 927-ը, մահացել՝ 23 325-ը: