Հայ ֆուտբոլիստը հեռացել է վրացական ակումբից
23-ամյա կիսապաշտպան Հովհաննես Պողոսյանը հեռացել է վրացական «Թելավիից», hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Վրացական ակումբը հրաժեշտ է տվել 7 խաղացողների, որոնց թվում է նաև հայ ֆուտբոլիստը:
Հովհաննես Պողոսյանը նախորդ տարի էր տեղափոխվել «Թելավի», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է մեկ խաղի և դարձել մեկ գոլի հեղինակ: Նախկինում նա հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» ու «Նոայում»։