ԱՄՆ-ում պահանջել են թերության պատճառով հետ կանչել Tesla-ի 158 հազար մեքենաներ
ԱՄՆ տրանսպորտի նախարարությանն առընթեր ճանապարհային անվտանգության ազգային վարչությունը Tesla ընկերությունից պահանջել է հետ կանչել 158 հազար մեքենաներ՝ հնարավոր թերությունների պատճառով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով կարգավորողի նամակը:
Խոսքը Model S եւ Model X էլեկտրամոբիլների մասին է: Կարգավորողը պնդում է, որ անսարքություններ են հայտնմաբերվել մեքենաների կառավարման գլխավոր բլոկում, մասնավորապես՝ դիսփլեյում:
Tesla-ն հիմնադրել է ձեռնարկատեր Իլոն Մասկը 2003 թվականին: Նախապես ընկերությունն արտադրում էր էլեկտրամոբիլներ, բայց ավելի ուշ ընդլայնել է իր գործունեությունը եւ զբաղվել արեւային մարտկոցների ու այլ էներգակուտակիչ համակարգերի մշակմամբ: