Մեսին կարող է բաց թողնել Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչը
Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կարող է բաց թողնել Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչը: Այդ մասին հայտնել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը:
«Չգիտեմ՝ արդյոք Մեսին պատրաստ կլինի եզրափակիչին: Պետք է սպասել»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ 33-ամյա Մեսին վնասվածքի պատճառով բաց էր թողել Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի հանդիպումը «Ռեալ Սոսիեդադի» դեմ, որտեղ կատալոնական ակումբը հաղթեց հետխաղյա 11 մետրանոցներով: Հունվարի 17-ին կայանալիք եզրափակիչում «Բարսելոնայի» մրցակիցը կլինի կամ Մադրիդի «Ռեալը», կամ Բիլբաոյի «Աթլետիկը»: