Ինչպես է ավարտվել Տիմատիի մասնակցությամբ «Холостяк» շոուն, նա ոչ ոքի չի ընտրե՞լ՝ որոշելով միանալ նախկին սիրուն
Աղբյուրները հայտնել են գործարար եւ երաժիշտ Տիմատիի մասնակցությամբ «Холостяк» շոուի նկարահանումների ավարտի մասին, ինչպես նաեւ հայտնել, թե ում է ընտրել աստղային փեսացուն։
Նախագիծը «ТНТ»-ով մեկնարկում է 2021թ.-ին, սակայն նկարահանումներն արդեն ավարտել են։ «Холостяк» շոուի հերոսն այս անգամ Ռուսաստանում հայտնի ռեփեր Տիմատին է եղել։ Հերոսի ընտրության վերաբերյալ տեղեկությունը Telegram-յան «Курятник» ալիքին հայտնել է մասնակիցներից մեկի ծանոթուհին։
«Ողջության, տեղեկություն կա Տիմատիի մասին։ Չորս օր առաջ նկարահանել են «Холостяк»-ի եզրափակիչը։ Նա արդյունքում ոչ ոքի չի ընտրել։ Իմ ծանոթուհին հասել էր գրեթե եզրափակիչ»,- հայտնել է աղբյուրը։
Դատելով նրանից, որ երաժիշտն այժմ գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում նախկին սիրելիի՝ Անաստասիա Ռեշետովայի ու որդու՝ Ռատմիրի հետ, նա որոշել է ընտրել նախկին սիրուն։ Երջանիկ պատահականությամբ Տիմատիի՝ Դուբայ ժամանելուց հետո Ռեշետովան պարծեցել է շքեղ ծաղկեփնջի լուսանկարով, իսկ համացանցում տեղեկություն է տարածվել, որ նախկին ամուսինները նույն վիլլայում են կանգ առել։
Մոդելը հերքել է գործարարի հետ վերամիավորման մասին լուրերը։ Նա հայտարարել է, որ նախկին սիրելիի հետ ջերմ հարաբերություններ է պահպանում միայն հանուն որդու են նրա հոգեկան առողջության։