ՌԴ-ում Նավալնիի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Ռուսաստանի Դաշնության քրեակատարողական դաշնային ծառայությունը հետախուզում է հայտարարել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի նկատմամբ։ Այս մասին փաստաթղթերը Mash Telegram ալիքի տրամադրության տակ են հայտնվել, գրում է «Կորեսպոնդենտ»-ը:
Տվյալների պաշտոնական հաստատում դեռևս չկա:
Համաձայն ստացված տեղեկությունների՝ ընդդիմադիրը հետախուզման մեջ է գտնվում 2020 թվականի դեկտեմբերի 29-ից: Ընդ որում, հետախուզման գործը բացվել է նոյեմբերի 27-ին:
Փաստաթղթում պարզաբանվում է, որ Նավալնին չի ներկայացել «Իվ Ռոշեի» գործով և անտեսել է վերահսկողությունը:
Ներկայում Նավալնին գտնվում է Գերմանիայում, որտեղ բուժման կուրս է անցել, իր իսկ պնդմամբ, ՌԴ իշխանությունների հրահանգով իր դեմ իրականացված թունավորման փորձից հետո: