Գերմանիայի գավաթ. Բավարիան 17 տարի անց, կրկին պարտվեց երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող թիմի
Կայացավ Գերմանիայի Գավաթի խաղարկության երկրորդ փուլի՝ «Հոլշթայն»-«Բավարիա» հանդիպումը, որում մյունխենցիներն անակնկալ պարտություն են կրել հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով:
Նշենք, որ վերջին անգամ մյունխենյան ակումբը, երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող թիմի վերջին անգամ պարտվել էր 2003/04 մրցաշրջանում:
Այն անգամ, «Բավարիան» զիջել էր «Ալեմանիային» (1-2):
Հիշեցնենք, որ Ֆլիկի գլխավորած թիմը Գերմանիայի գավաթի գործող տիտղոսակիրն է: