Թուրքիայում վերջին տասնամյակի ամենախիստ երաշտն է. 17 մլն բնակչությամբ Ստամբուլի ջրի պաշարը կբավականացնի 45 օր
Թուրքիայի խոշոր քաղաքների ջրի պաշարներն առաջիկա մի քանի ամիսներին կսպառվեն, Ստամբուլին մնացել է մոտ 45 օրվա ջուր, հայտնում է The Guardian-ը:
Անձրևների պակասը երկրում հանգեցրել է վերջին տասնամյակի ամենախիստ երաշտի, և 17 մլն բնակչություն ունեցող մեգապոլիսը ջրի լուրջ խնդիր ունի:
Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշն այս ամսվա սկզբին հայտնել էր, որ մայրաքաղաքը ևս 110 օրվա համար պաշար ունի ամբարտակներում և ջրամբարներում:
Իզմիրը և Բուրսան՝ Թուրքիայի մյուս երկու խոշոր քաղաքները, ևս խնդրի առաջ են հայտնվել. ամբարտակները, համապատասխանաբար, մոտ 36 տոկոսով և 24 տոկոսով են լցված:
Հունաստանի և Բուլղարիայի հետ սահմանին մոտ գտնվող Քոնիայում և Էդիրնեում ցորենի մշակությամբ զբաղվող ֆերմերները նախազգուշացնում են բերքի կորստի մասին: