Թոմ Հենքսը կվարի Բայդենի երդմնակալության արարողությանը նվիրված միջոցառումը
Հայտնի դերասան Թոմ Հենքսը հունվարի 20-ին կվարի ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի և փոխնախագահ Կամալա Հարիսի երդմնակալության արարողության ծրագիրը, հայտնում է Reuters-ը։
Նշվում է՝ Celebrating America հեռուստաշոուի հատուկ թողարկումը կցուցադրվի տարբեր հեռուստաալիքներով, այդ թվում՝ ABC, NBC, CBS և հոսքային ծառայություններով՝ երդմնակալության միջոցառումներից հետո։
Ծրագրի ընթացքում բանախոսությամբ հանդես կգան դեմոկրատներ Բայդենը և Կամալա Հարիսը, որոնք օրվա սկզբին երդվելու են:
Հեռուստածրագրի ընթացքում հանդես կգան նաև Ջասթին Թիմբերլեյքը, Դեմի Լովատոն և այլք:
Հիշեցնենք՝ Հենքսը 2020 թվականին Դեմոկրատական կուսակցության համագումարի շաբաթվա ընթացքում միացել էր Բայդենի դրամահավաքի արշավին: