Լուկակուն՝ արտերկրում հանդես եկող լավագույն բելգիացի ֆուտբոլիստ
Միլանի «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն ճանաչվել է արտերկրում հանդես եկող լավագույն բելգիացի ֆուտբոլիստ, տեղեկացնում է Sky Italy-ն:
Նշվում է, որ Լուկակուն ստացել է 363 միավոր ՝ առաջ անցնելով Կևին դե Բրույնեյից (330 միավոր) և Տիբո Կուրտուայից (99 միավոր):
Հիշեցնենք, որ նախորդ 3 տարիների ընթացքում այդ մրցանակին արժանացել էր Էդեն Ազարը: