Ռուսաստանում համավարակի ողջ ընթացքում իրականացվել է COVID-19-ի ավելի քան 95 մլն թեստավորում
Համավարակի սկզբից ի վեր՝ Ռուսաստանում իրականացվել է կորոնավիրուսային վարակի հայտնաբերման ավելի քան 95 միլիոն թեստավորում: Այս մասին հայտնում է «Ռոսպոտրեբնադզոր»-ի մամուլի ծառայությունը:
Նշվում է՝ երկրում օրական կատարվել է 465 հազար հետազոտություն:
«Ռուսաստանի Դաշնությունում իրականացվել է կորոնավիրուսի ավելի քան 95 միլիոն հետազոտություն: 611 704 մարդ շարունակում է մնալ բժշկական հսկողության տակ», - ասված է հայտարարության մեջ: