«Նորավանքը» բաժանվել է Ալան Ցաբիևից ու ևս 3 խաղացողներից
Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության նորեկ «Նորավանքը» բաժանվել է 4 խաղացողներից, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Վայոց Ձորի մարզը ներկայացնող ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը Ալան Ցաբիևի, Ալբերտ Արզումանյանի, Հովհաննես Վարդանյանի և Վազգեն Սարիբեկյանի հետ:
Առաջին խմբի ընթացիկ առաջնությունում Վահե Գևորգյանի գլխավորած թիմը 14 խաղից հետո վաստակել է 20 միավոր և զբաղեցնում է 5-րդ տեղը: