Բրյուսելում բողոքի արտոնված ակցիան վերածվել է անկարգությունների և ոստիկանների հետ բախման. ցուցարարները ոստիկանության բաժանմունք են այրել (տեսանյութեր)
Չորեքշաբթի Բրյուսելում տեղի ունեցած հանրահավաքը, որն ուղղված էր ոստիկանության կամայականությունների դեմ, վեր է աճել իրավապահների հետ բախումների: Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում տալով The Brussels Times-ին:
Նշվում է, որ 100 հոգանոց հանրահավաքն արտոնված է եղել Բելգիայի իշխանությունների կողմից, սակայն անկարգություններին մասնակցել է մոտ 500 մարդ: Խռովարարները հրկիզել են ոստիկանության բաժանմունք և քարեր են նետել անվտանգության աշխատակիցների ուղղությամբ:
Բողոքի ցույցի պատճառ է դարձել Իբրահիմ անունով 23-ամյա ներգաղթյալի մահը, որը վրա էր հասել նրան բերման ենթարկելու ժամանակ: Վերջինիս իրավապահները ձերբակալել էին հունվարի 9-ին:
Կորնավիրուսի համավարակի հետ կապված ստուգման ժամանակ երիտասարդը փորձել է փախչել, բայց նրան բերման են ենթարկել: Ըստ պահակների, ոստիկանական բաժանմունք տանող ճանապարհին նա կորցրել է գիտակցությունը: Երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ մի քանի ժամ անց նա մահացել է:
Ցուցարարները երիտասարդի մահվան մեջ մեղադրում են ոստիկաններին: