Մահացել է Սոս Սարգսյանը
Մահացել է հայ անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը:
Սոս Արտաշեսի Սարգսյանը ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում։
1948 թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում' որպես դերասան։
1954 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։
1954-1991թթ. եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։
1991 թ. հիմնադրել է Համազգային թատրոնը։
1997-2006 թթ. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորն է, 2006-ից' ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը։
2009 թ. ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։ Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են' «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Սոլյարիս», Հայաստանում և ԽՍՀՄ մյուս տարածքում նկարահանված բազմաթիվ այլ ֆիլմերում։ Ռուսաստանցի բեմադրիչների նկարահանված ֆիլմերում առավել հայտնի են իր խաղացած Գիբարյանի (Տարկովսկու «Սոլյարիս»), թափառիկ արտիստի (Վ.Բորտկոյի «Առանց ընտանիքի»), Ֆեոֆան Պրոկոպովիչի (Ա.Պուշկինի «Միխայլո Լոմոնոսով») դերերը։