Փաշինյանը, որ անթաքույց աջակցում էր Սամվել Բաբայանի արցախյան «միսիային», նպատակ ունի արտահերթ ընտրությունների պարագայում ԱԺ-ում իր համար կառավարելի «ընդդիմություն» ապահովել նրա միջոցով. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է.
«Արցախի ՊԲ նախկին հրամանատար, ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը պաշտոնից ազատվելուց հետո Երևանում է։ «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջինս Նիկոլ Փաշինյանի հորդորով ձեռնամուխ է եղել քաղաքական թիմ հավաքագրելուն։ Ճիշտ է, վերջինս դեռ վերջնական որոշում չունի քաղաքական ուժ ստեղծելու առումով, սակայն փորձում է գոնե հասարակական-քաղաքական հարթակ ստեղծել, որի նպատակը ՀՀ իշխանություններին սատարելն է։
Իհարկե, Նիկոլ Փաշինյանը, որը վերջին 2,5 տարիներին անթաքույց աջակցում էր Բաբայանի արցախյան միսիային, հիմա էլ նպատակ ունի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների պարագայում ԱԺ-ում իր համար անհրաժեշտ և կառավարելի «ընդդիմություն» ապահովել: Բաբայանն իր առաքելությունն Արցախում ավարտված է համարում և փորձում է ներգրավվել փաշինյանական նոր կոմբինացիաներում։ Իշխանական կուլիսներում խոսում են, որ Արցախում Բաբայանի վարկանիշի լուրջ անկման պայմաններում բնական էր, որ վերջինս ինքնադրսևորման նոր հարթակ է փնտրելու, այս անգամ՝ Հայաստանում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: