Բրիտանական «Andair» ընկերությունը դադարեցրել է թուրքական «Baykatar» ԱԹՍ-ների համար բաղադրիչների մատակարարումը
Բրիտանական «Andair» ընկերությունը դադարեցրել է թուրքական «Baykatar» ԱԹՍ-ների համար բաղադրիչների մատակարարումը:
Ընկերությունը հայտնել է, որ անցած տարի նոյեմբերի 11-ին իրեն դիմել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանը՝ խնդրանքով դադարեցնել թուրքական «Baykar Makina» ընկերության մատակարարումները, քանի որ վերջինս օգտագործում է «Andair»-ի արտադրանքը մարտական ԱԹՍ-ների վրա:
Ընկերությունում նշել են, որ հետաքննություն են անցկացրել՝ պարզաբանելով, որ պնդումը համապատասխանում է իրականությանը, եւ որոշում են կայացրել դադարեցնել մատակարարումներն ու ժամանակավորապես դադարեցնել «Baykar Makina»-ի բոլոր պատվերները: