Կյանքից հեռացել է Արաքսի Սարյանը
Թատերագետ, գրող Լևոն Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հենց նոր տեղեկացա և... ցնցվեցի... Կյանքից հեռացել է ինձ համար անչափ սիրելի, թանկ ու նվիրական, իմ ավագ ընկեր ԱՐԱՔՍԻ ՍԱՐՅԱՆԸ... Արաքսի Սարյանը մեր երաժշտագիտության խոշորագույն դեմքերից է, ականավոր անհատականություն, ՀՍՍՀ ժողովրդական արտիստ Արծրունի Հարությունյանի դուստրը, ականավոր ճարտարապետ Վարազդատ Հարությունյանի զարմուհին...ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ղազարոս Սարյանի կինը, մեր կոնսերվատորիայի սյուներից մեկը... Արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր...
Ցավում եմ, ափսոսում...
Ցավակցություններս եմ հայտնում ընտանիքին, իմ ընկեր Ավիկ Իսահակյանին, Ռուզան Սարյանին, բոլորին...»